Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՈՒմ «ծոցում» է տաքանում Նիկոլը

ՈՒմ «ծոցում» է տաքանում Նիկոլը
01.03.2019 | 02:07

Սորոսական համքարությունը երեկ տվեց վերջին մարտը` եկեղեցուն սեփական հաշվեհամարին գումար փոխանցողի դերակատարում «վերապահելուց», բանակը «ի պատկերի յուրում» կերտելուց, դպրոցները անհասկանալի «ռեստարտի» ենթարկելուց հետո հերթը պատմական, քաղաքակրթական, ոգեղեն, սերնդային արժեհամակարգի բջիջներ կրող համալսարանինն էր:


ՈՒ մինչ համալսարանի մատույցներում պատերազմ էր` առաջին հերթին հայոց ոգու ու սորոսյան «ոգու» միջև, արտքաղաքական վեկտորում էլ ավելի հետաքրքիր իրադարձություններ էին տեղի ունենում: Փաշինյանը Իրանում էր: Խոսվում էր Իրանից գազ բերելու մասին (միշտ է խոսվել. նորություն չէր): Բոլոր ասպարեզներում խառնակչություններ ստեղծող Փաշինյանն իհարկե շատ կցանկանար գազ գնել Իրանից, սակայն նա պետք է որ հիշեր` ասպարեզը Ռուսաստանինն է, որովհետև Իրանից Հայաստան մտնող գազի խողովակի թողունակությունը ոչ միայն սահմանափակ է, այլև այն, այսպես ասած, ռուսական իրավասության ներքո է` Ռուսաստանի հետ կնքված պայմանագրի համաձայն: Ասել է` խոշոր հաշվով մեծ բլեֆ է գազի գնման մասին այս պահին «շաղակրատելը»:


Իրականում Փաշինյանի իրանյան այցն առավելաբար քաղաքական նշանակության էր` ոչ միայն Իրանի նկատմամբ ամերիկյան սեղմվող աղեղի, այլև բուն Հայաստանի, ավելի կոնկրետ` Արցախի մասով: Հասկանալի է` տարիներ շարունակ ԱՄՆ-ը փորձում է «պատուհան» ունենալ Հարավային Կովկասում` դեպի Իրան նայող, ուր կտեղակայի իր լոկացիոն վերահսկողությունը և նշանակետի տակ կպահի Իրանը` Մեղրու, Ադրբեջանի տարածքներից:
Այդ որոնումները ԱՄՆ-ին մշտապես հանգեցրել են Ղարաբաղյան հարցի «արագահաս» լուծմանը, ինչը կանխակայվել է Ռուսաստանի և իհարկե, Իրանի կողմից: Դրա հաղթահարմանն է միտված պարոն Բոլթոնի ամբողջական քաղաքականությունը:
Նկատենք` արագ ընթացքով տարածաշրջան եկած, հակամարտող երկրների նախագահների հետ հանդիպած ԵԱՀԿ ՄԽ-ն, որը մեկ առաքելություն ունի այս փուլում` պատրաստել նախագահների պաշտոնական հանդիպումը, առ այս պահը ձայն-ծպտուն չի հանել, երբ նախկինում հանդիպումներից եթե ոչ անմիջապես հետո, ապա մեկ-երկու օր անց հայտարարություն էր տարածում` իր այցի արդյունքների մասին. անցել է գրեթե տասն օր` «ձայն բարբառոյ յանապատի»:


Ի՞նչ է սա նշանակում: Շատ պարզ բան` կողմերի մոտեցումները չեն համընկնում։ Կարծում եք` հենց այնպե՞ս էր «յուղ» հոսում Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ պարոն Պոպովի շուրթերից այս անգամ, երբ նա խոսում էր ղարաբաղյան «զարգացումներից»: Հիշենք` սա այն Պոպովն է, որը Փարիզում Մամեդյարով-Մնացականյան հանդիպումից առաջ գրեթե չնկատեց Մնացականյանին, դադար վերցրեց, չբարևեց, հասկացնելով իր «ուղերձը», որից հետո բարևեց շփոթված Մնացականյանին:


Ասել է` Նիկոլ Փաշինյանի Իրան, Արարատ Միրզոյանի` Ռուսաստան ժամանումների ընթացքում (և ոչ միայն), Ռուսաստանին պարզ էր, որ Նիկոլը գոնե այս փուլի համար պարզ հաշվարկ է արել` ում «ծոցում» պիտի տաքանա:
Առաջին հերթին` Ռուսաստանի:
Երկրորդ հերթին` Նիկոլը պարզ հաշվարկ է արել, որ ամերիկյան հանրապետականների դիրքերը գնալով թուլանում են, այնպես որ, շատ լուրջ պետք չէ ընդունել միստր Բոլթոնի հաթաթաները. պետք է ժամանակ շահել:
Էլ չենք ասում, որ հնարավոր է և Նիկոլը պայմավորվածություններ ունենա ամերիկյան դեմոկրատների հետ:


Հիմա հասկանում եք, չէ՞, Ռուսաստանն ինչու է «փայտը» ձեռքին պահում այս իշխանությունների մասով։ Արարատ Միրզոյանին չի հանդիպում ռուսաստանյան ուժայինների հետ «օրթախ», Պետդումայի նախագահ Վոլոդինը, Բաքվում` Խոջալուի դեպքերին «նվիրված» ցույցին մասնակցում են Պետդումայի բավականին լուրջ թվով պատգամավորներ:
Բոլոր դեպքերում, պետք է սպասել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությանը` Փաշինյան-Ալիև առաջիկա հադիպմանն առնչվող, ինչից արդեն շատ բան պարզ կլինի:
Ասել է` Բոլթոն «հայրիկը» ոտքը» դնում է գազին և պահանջում Նիկոլի հեղափոխությունից, ստացած «ուժեղ-վճռական» մանդատից իրենց բաժինը, Ռուսաստանն էլ, ինչպես միշտ, խաղը պահում է իր ձեռքում, իսկ Իրանը, իր նման ծանր ու մեծ, հետևում է այդ շարժին:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3536

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ